Կարևոր իրադարձություններ

Մենք հաղթեցինք, որովհետև մենք պաշտպանում ենք մեր ընտանիքը, մեր օջախը, մեր հողը

09 Ապրիլ, 2016 14:12
Մենք հաղթեցինք, որովհետև մենք պաշտպանում ենք մեր ընտանիքը, մեր օջախը, մեր հողը

Միդիա Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանն այսօր լրագրողների հանդիպման ընթացքում նախ ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին, ապա փառք ու պատիվ ասաց այն զինվորներին, որոնք անվերապահ գնացին կրակի բերանը, նահատակվեցին ու անմահացան:

 

«Մենք հաղթեցինք, որովհետև մենք պաշտպանում ենք մեր ընտանիքը, մեր օջախը, մեր հողը, այն հողը, որի վրա ապրում են մեր երեխաները: Մենք պաշտպանեցինք մեր հայրենիքն` անկախ ազգությունից, ժողովրդից: Հաղթեց մեր ուժը, մեր հավատը, մեր միասնությունը: Ցավոք, մենք ունեցանք նաև կորուստներ, բայց մենք հաղթեցինք, որովհետև մենք բարբարոսություններ, գազանություններ և միջազգային իրավունքի տարբեր խախտումներ թույլ չտվեցինք»,-ասաց Ամո Շարոյանը:

 

Շարունակելով խոսքը` Ամո Շարոյանն ասաց հետևյալը.«Մենք ի վիճակի չենք վիրավոր կամ մահացած զինվորին գլխատել, մենք ի վիճակի չենք դպրոցականի վրա կրակել, մենք երբեք մեծահասակին չենք սպանի ու ականջները չենք կտրի: Իսկ դասեր քաղելու համար պետք է միջազգային համապատասխան կազմակերպություններին ներկայացնենք այս փաստաթղթերը, որպեսզի հասկանան ու գնահատեն, թե ում են մատակարարում տարբեր տեսակի զինատեսակներով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին