Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլիի համախոհներն անհանգստացած են ԼՂ-ում հակամարտության էսկալացիայով և ռազմական գործողություններով

09 Ապրիլ, 2016 13:57
Սաակաշվիլիի համախոհներն անհանգստացած են ԼՂ-ում հակամարտության էսկալացիայով և ռազմական գործողություններով

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ «Միացյալ ազգային շարժման» համախոհները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիայով և ռազմական գործողություններով: «Գրուզիա Օնլայնի» հաղորդմամբ՝ կուսակցության անունից համապատասխան հայտարարությունն արել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին:

Նրա խոսքով՝ Վրաստանի համար կենսականորեն կարևոր է, որպեսզի անմիջական հարևանությամբ և տարածաշրջանում թագավորեն խաղաղությունն ու կայունությունը, և տարածաշրջանի բոլոր պետություններն աջակցեն փոխշահավետ քաղաքական և տնտեսական համագործակցությանը:

«Մենք աջակցում ենք ապաէսկալացիային և հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանը: Բայց հիմնական հարցն այն է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) հիմնարար սկզբունքների պահպանման, հարկադիր տեղահանված անձանց իրենց տները վերադարձի և բնակչության մարդասիրական կարիքների պաշտպանության վրա»,- ասել է Գաբաշվիլին:

 

Լրահոս

Դիտել ավելին