Քուվեյթահայ համայնքը 25 հազար դոլար կփոխանցի ԼՂՀ-ում բացված պաշտոնական հաշվեհամարին
09 Ապրիլ, 2016 13:06
Քուվեյթի Սբ Վարդանանց եկեղեցում ապրիլի 8-ին մատուցվել է պատարագ` արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին բախումներում նահատակված պաշտպանների հիշատակին։
Պատարագից հետո ներկայացվել են քուվեյթահայ կառույցների կողմից կազմակերպված դրամական հանգանակության արշավի արդյունքները՝ 25 հազար ԱՄՆ դոլար, որը կփոխանցվի ԼՂՀ-ում բացված պաշտոնական հաշվեհամարին։
Ի դեպ ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն