Կարևոր իրադարձություններ

Մարդասիրական օգնությունն ուղևորվում է Արցախ (լուսանկարներ)

09 Ապրիլ, 2016 12:45
Մարդասիրական օգնությունն ուղևորվում է Արցախ (լուսանկարներ)

Ապրիլի 9-ին՝ ժամը 11.30-ին, մարդասիրական պաշարով բեռնված ավտոշարասյունը ՀՀ ԱԻ նախարարությունից ուղևորվեց Արցախ:

Ինչպես հայտնի է, այս օրերին Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին քաղաքացիական նախաձեռնությանը Մաշտոցի պուրակում միացել են հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր մեծ քանակությամբ աջակցություն են ցուցաբերել Արցախին:

Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հավաքվել և ՀՀ ԱԻՆ  է բերվել՝

41 արկղ զինվորական հագուստ

87 արկղ հրուշակեղեն

81 արկղ պահածո, խտացրած կաթ

5 արկղ երշիկ

3 արկղ հյութ

14 արկղ հիգենայի պարագաներ

1 արկղ բետադին հեղուկ

18 արկղ մակարոն

152 արկղ ջրեղեն

29 արկղ դեղորայք

8 արկղ ծխաղոտ

5 արկղ սուրճ

54 արկղ քաղաքացիական հագուստ

8 արկղ շան կեր

48 արկղ քնապարկ

1 արկղ ծածկոց

107 արկղ փաթեթ զինվորներին

25 արկղ ընտանեկան փաթեթներ

 

Նշենք, որ սա միայն այս նախաձեռնության շրջանակներում հավաքված պարագաներն են:

Նախնական տվյալներով՝ շարասյունը կազմված է լինելու 9 բեռնատար մեքենայից: Ապրիլի 7-8-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակել է հյուրընկալել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիներին ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Իրականացվել է դրամահավաք, ինչպես նաև՝ հավաքվել են պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին