Կարևոր իրադարձություններ

Բացօթյա համերգ-դրամահավաք «Զինվորիս հետ» խորագրով

09 Ապրիլ, 2016 12:48
Բացօթյա համերգ-դրամահավաք «Զինվորիս հետ» խորագրով

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ապրիլի 9-ին, ժամը` 19:00, նախաձեռնում է բացօթյա համերգ և դրամահավաք`«Զինվորի հետ» խորագրով`հանուն մեր Արցախի, հանուն մեր զինվորի, հանուն հայրենիքի:

Միջոցառումը տեղի կունենա Կասկադ համալիրում: Համերգը կտևի երեք ժամ, որի ընթացքում բեմում կլինեն Ազգային ակադեմիական երգչախումբը և Արա Գեւորգյանի ժողովրդական գործիքների խմբի երաժիշտները:

Բեմահարթակի մոտ տեղադրված կլինեն արկղեր, որոնց մեջ հավաքվելիք գումարը կտրամադրվի 4-օրյա պատերազմից տուժած ազգաբնակչության, վիրավոր զինվորների եւ ավերված տարածքների վերականգնման կարիքները հոգալուն:

 

Լրահոս

Դիտել ավելին