Կարևոր իրադարձություններ

Քեմերոնը կորցրել է ժողովրդի վստահությունը՝ թաքցնելով օֆշորային եկամուտները

09 Ապրիլ, 2016 12:40
Քեմերոնը կորցրել է ժողովրդի վստահությունը՝ թաքցնելով օֆշորային եկամուտները

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ վարչապետ Դևիդ Քեմերոնը «կորցրել է ժողովրդի վստահությունը», երբ «խորամանկել» է խոստովանելու փոխարեն, որ ունեցել է անձնական օֆշորային եկամուտներ, հայտնում է RIA Novosti-ն:

Գերմանական Sueddeutsche Zeitung-ի հրապարակած նյութերում մասնավորապես նշված է, որ Քեմերոնի հանգուցյալ հայրը եղել է Blairmore Holdings օֆշորային ընկերության բրիտանացի 5 տնօրեններից մեկը:

Հինգշաբթի երեկոյան Քեմերոնը խոստովանել է, որ ունեցել է Blairmore Holdings ընկերության բաժնետոմսեր, սակայն դրանք վաճառել է 2010 թվականին ներկայիս պաշտոնը զբաղեցնելուց առաջ 30 հազար ֆունտով:

Լեյբորիստների առաջնորդի խոսքով` «վարչապետը կորցրել է բրիտանական ժողովրդի վստահությունը»: «Նա պետք է մանրամասն հաշվետվություն ներկայացնի իր անձնական ֆինանսական գործերի վերաբերյալ և խորհրդարանի առջև հանդես գա հայտարարությամբ հաջորդ շաբաթ»,- ավելացրել է Քորբինը:

Քորբինի կարծիքով՝ օֆշորների հետ ունեցած կապը Քեմերոնի թաքցնելու փորձերը լուրջ հարցեր են առաջացնում:

«Տարիներ շարունակ նա հանդես էր գալիս հարկերից խուսափելու օֆշորային սխեմայի դեմ՝ դրանք անվանելով «բարոյապես սխալ», այժմ ակնհայտ է, որ վարչապետն անձամբ ստացել է եկամուտներ այդպիսի օֆշորային սխեմաներից»,- նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին