Կարևոր իրադարձություններ

Հետդարձի ճամփան նորից կբռնենք, մանկապարտեզը նորից կշնչի, Մատաղիսը նորից իր առօրյայով կապրի

09 Ապրիլ, 2016 12:28
Հետդարձի ճամփան նորից կբռնենք, մանկապարտեզը նորից կշնչի, Մատաղիսը նորից իր առօրյայով կապրի

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ծերերը, կանայք ու երեխաները ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ստիպված են եղել հեռանալ գյուղից, սակայն համոզված են, որ շուտով վերադառնալու են եւ շարունակեն շենացնել գյուղը, ինչպես ղարաբաղյան պատերազմից հետո:

Արցախի հանրային հեռուստաընկերությանթղթակիցը Ստեփանակերտում զրուցել է տարհանված մատաղիսցիների հետ:

«1994թ-ին, երբ գյուղը վերաբնակեցրինք, դպրոցում 22 աշակերտ կար, հպարտությամբ կանչեցի բոլորին, ասացի՝ վերադարձեք, գյուղը թեւածում է: Դրանից անցել է 22 տարի, ու ես նորից ասում եմ՝ հետդարձի ճամփան նորից կբռնենք, մանկապարտեզը նորից կշնչի, գյուղը նորից իր առօրյայով կապրի»,- վստահեցրել է գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի տիկին Նորան:

Տիկին Նորան 10 թոռների ու 3 հարսների հետ այս պահին Արցախի մայրաքաղաքում է, իսկ երեք որդիները մնացել են Մատաղիսում:

«Մի որդիս դպրոցի տնօրենն է, մյուսը ՀԷԿ-ում է աշխատում... Ճիշտ է, հիմա չեն աշխատում, բայց գյուղի դիրքերն են հսկում»,- ասել է նա:

Նշենք, որ մատաղիսցիները գյուղից տեղափոխել են առաջին անհրաժեշտության պարագաները՝ հագուստ, անկողին եւ սպասք:

 

Լրահոս

Դիտել ավելին