Կարևոր իրադարձություններ

Ավստրիայում Հիտլերի տան տիրոջը կզրկեն սեփականության իրավունքից

09 Ապրիլ, 2016 12:19
Ավստրիայում Հիտլերի տան տիրոջը կզրկեն սեփականության իրավունքից

Ավստրիայի իշխանությունները մտադիր են սեփականության իրավունքից զրկել այն տան ներկայիս տիրոջը, որտեղ 1889թ. ծնվել է Ադոլֆ Հիտլերը: Այս մասին հայտնում է ավստրիական Oberösterreichische Nachrichten թերթը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ի ներկայացուցչին:

Ավելի վաղ կինը մերժել է շենքը վաճառելու մասին պետության բոլոր առաջարկները:

Բազմամյա բանակցություններն արդյունք չեն տվել, և իշխանությունները որոշել են ունեցվածքի օտարում անել: Ճիշտ է, դրա համար անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ անել օրենսդրության մեջ:

Գերատեսչության ներկայացուցիչը հյատարարել է, որ միայն այդ կերպ է հնարավոր բացառել շենքը նացիոնալ-սոցիալիզմի պրոպագանդայի նպատակով օգտագործումը: Սեփականատիրուհուն փոխհատուցում կվճարվի:

 

Լրահոս

Դիտել ավելին