Կարևոր իրադարձություններ

Երգիչ Սերգեյ Լազարևը հայտնել է բեմի վրա ուշաթափվելու պատճառը

09 Ապրիլ, 2016 12:16
Երգիչ Սերգեյ Լազարևը հայտնել է բեմի վրա ուշաթափվելու պատճառը

Ռուս հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը ներողություն է խնդրել հանդիսատեսից՝ իր ուշաթափության պատճառով ընդհատված համերգի համար։ LifeNews-ի հետ զրույցում նա պատմել է, որ իր վատառողջ լենելու պատճառը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քրտնաջան պատրաստվելն է, հայտնում է lenta.ru-ն։

 

«Ես ներողություն եմ խնդրում հանդիսատեսից, և ստիպված եմ համերգը տեղափոխել հունիսի 9-ին։ Բեմի վրա ես անսպասելիորեն վատ զգացի։ Ինձ հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է արտիստը՝ հավելելով, որ վերջին շրջանում շատ փորձեր է ունեցել։

 

Նա նաև ներողություն է խնդրել էստոնացի երկրպագուներից. Տալլինում ապրիլի 10-ին նախատեսված համերգը տեղափոխվել է հունիսի 4-ին։

 

Սանկտ Պետերբուրգում համերգի ժամանակ երգչի գլուխը պտտվել է, և նա կորցրել է հավասարակշռությունը։ Նրան օգնել են ոտքի կանգնել պարողները։

 

Նշենք, որ նա է ներկայացնելու Ռուսաստանը «Եվրատեսիլ» մրցույթում։

 

Լրահոս

Դիտել ավելին