Կարևոր իրադարձություններ

Հազարավոր իսրայելցիներ ցույցի են դուրս եկել՝ պահանջելով բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ

25 Հոկտեմբեր, 2015 10:10
Հազարավոր իսրայելցիներ ցույցի են դուրս եկել՝ պահանջելով բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ

Շաբաթ օրը հազարավոր իսրայելցիներ Թել Ավիվում բողոքի ցույցի են դուրս եկել՝ կոչ անելով խաղաղ բանակցություններ սկսել Պաղեստինի հետ, գրում է RIA Novosti-ն:

Ցույցն անց է կացվել քաղաքի գլխավոր հրապարակում, որը կրում է 1995-ի նոյեմբերի 4-ին այդտեղ սպանված Իցհակ Րաբինի՝ Իսրայելի վարչապետի անունը:

Ցուցարարները բացականչում էին՝ «Հրեաները և արաբները դեմ են միմյանց հանդեպ ատելությանը», « Իսրայել, Պաղեստին երկու պետություն երկու ժողովուրդների համար»:

Ցույցի կազմակերպիչների գնահատմամբ՝ մասնակիցների թիվը հասել է 6 հազարի:

 

Լրահոս

Դիտել ավելին