Կարևոր իրադարձություններ

SpaceX-ն առաջին անգամ հաջողությամբ հրթիռի աստիճանն իջեցրել է ջրային հարթակի վրա

09 Ապրիլ, 2016 10:18
SpaceX-ն առաջին անգամ հաջողությամբ հրթիռի աստիճանն իջեցրել է ջրային հարթակի վրա

Falcon 9 հրթիռի ստորին աստիճանը հաջողությամբ վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսի հարթակի վրա։ Ավելի վաղ 4 համանման փորձերն ավարտվել էին անհաջողությամբ։ Falcon 9-ը Միջազգային տիեզերակայան էր ուղարկել Dragon տիեզերանավը՝ բեռնված ջրով, սննդամթերքով և գիտական սարքավորումներով։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Գործարար Իլոն Մասկին պատկանող ընկերությունը 2002 թվականից մշակում է Falcon հրթիռները՝ ձգտելով առավելագույնս էժան դարձնել թռիչքները տիեզերք, ինչի համար անհրաժեշտ է հասնել հրթիռակրի մոդուլների բազմակի օգտագործման հնարավորության։

Մասկի խոսքով՝ SpaceX-ն ակնկալում է օգտագործել Falcon-ի առաջին աստիճանը 9-20 անգամ։

 

Լրահոս

Դիտել ավելին