Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել են երկու զինծառայողների դիերը. ԼՂՀ ՊԲ

09 Ապրիլ, 2016 07:57
Հայտնաբերվել են երկու զինծառայողների դիերը. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական եւ ադրբեջանական կողմերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտսեր սերժանտ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) եւ շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.)  դիակները:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե որոնողական աշխատանքների ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին