Կարևոր իրադարձություններ

Յուրաքանչյուր պետության իրավունքն է` ուր գնալ եւ ինչու. «Հրապարակ»

09 Ապրիլ, 2016 07:10
Յուրաքանչյուր պետության իրավունքն է` ուր գնալ եւ ինչու. «Հրապարակ»

ԱԺ-ն ինչպե՞ս է վերաբերվում ԵԱՏՄ նիստը Մոսկվա տեղափոխելուն, չի՞ պատրաստվում բողոքի նոտա հղել, հարցրինք ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: «Հարցը չի քննարկվել մեզանում, իմ մասնավոր կարծիքն է, որ վաչապետների նիստի անցկացումը Հայաստանում որեւէ խնդիր չէր կարող առաջացնել, եւ ինձ համար ամենեւին հասկանալի չէ նման որոշումը»: Բա մենք ի՞նչ ենք անում նման վատ ընկերակցությունում: «ԵՏՄ-ն դեռեւս կայացման փուլում է, դեռ պետք է ճանապարհ անցնի»: Իսկ այն, որ Մեդվեդեւը թռավ նաեւ Ադրբեջան, երբ մինչ այդ նախատեսված էր միայն Հայաստան այց: «Յուրաքանչյուր պետության իրավունքն է` ուր գնալ եւ ինչու. Ռուսաստանը տարածաշրջանում ունի իր շահերը, նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկիր է»:

 

Լրահոս

Դիտել ավելին