Կարևոր իրադարձություններ

Ավելի քան 1200 գրոհայիններ հարձակում են նախապատրաստում Հալեպում. ՌԴ ՊՆ

09 Ապրիլ, 2016 01:00
Ավելի քան 1200 գրոհայիններ հարձակում են նախապատրաստում Հալեպում. ՌԴ ՊՆ

Սիրիայի մեծությամբ  երկրորդ քաղաքի` Հալեպի մոտակայքում մեծ թվով ծայրահեղականներ են  կենտրոնացած: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

 

«Օպերատիվ տեղեկության համաձայն` Հալեպից հյուսիս  ներկայում «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ավելի քան  1200 գրոհայիններ են գտնվում», - ասել է Կոնաշենկովը սիրիական Էլ-Քարյաթեյն քաղաքում ճեպազրույցի ժամանակ:


Վերջինիս խոսքով` Հալեպի մոտակայքում կենտրոնացած ահաբեկիչների տրամադրության տակ է գտնվում «ավելի քան 10 տանկ և մոտ 30 ջիպ` համալրված խոշոր տրամաչափի  հրազենով»:

 

Լրահոս

Դիտել ավելին