Կարևոր իրադարձություններ

Թալիշ. թե ինչպես թոռը փրկեց 104–ամյա տատին` շալակած տանելով 300 մետր (տեսանյութ)

09 Ապրիլ, 2016 00:44
Թալիշ. թե ինչպես թոռը փրկեց 104–ամյա տատին` շալակած տանելով 300 մետր (տեսանյութ)

«Sputnik»-ը գրում է. Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա առաջին ժամերը Ղարաբաղի Թալիշ գյուղում խաղաղ էին։ Պատերազմ տեսած ու թշնամու հարձակումներին սովոր թալիշցիները սահմանի այն կողմից ներխուժման վտանգ չէին կանխազգում։
104-ամյա Հայկա տատն էլ համագյուղացիների պես խաղաղ քնած էր, երբ ուշ գիշերին նրան արթնացրեց հարսի անհանգիստ ու վախեցած ձայնը` վե՛ր կացեք, կռիվ է սկսվել, դո՛ւրս եկեք տնից։
Հայկա տատը պատմում է, որ արկերի պայթյունների ներքո արագ հագնվել, դուրս են վազել տնից ու թաքնվել նկուղում։ Բայց կրակոցներն ու պայթյուններն աստիճանաբար մոտենում էին։
104-ամյա կինը հասկացել է, որ դրանք արդեն իրենց գյուղի տարածք են ընկնում։ «Լսեցի, որ տրաքեց մի բան, ասեցի, վա՜յ, մեզ կոտորեցին»,- պատմում է տարեց կինը` հիշելով, որ ինքն այդ պահին նկուղի պատի մոտ էր նստած։
Տատիկի պատվին Հայկ անունը կրող թոռը, ով չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է թրծվել պատերազմի բովում ու փորձառություն ձեռք բերել, հարազատներին հրահանգել է դուրս գալ նկուղից ու փախչել գյուղից։ 104-ամյա կնոջ համար ոչ միայն փախուստը, այլև նույնիսկ նստած տեղից բարձրանալն այնքան էլ հեշտ չէր։ Հայկը տատին գրկել ու դուրս է հանել նկուղից։ Ու այդ պահին արկն ընկել է հենց տատի նստած տեղում։ «Թոռս ասեց`տեսա՞ր, լավ էր, որ դուրս եկանք»,- պատմում է Հայկա տատը։

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ստորև ներկայացված լուսանկարի վրա:

Մանրամասները՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին