Կարևոր իրադարձություններ

Մոսկվան ակտիվացնում է իր ջանքերը՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում

09 Ապրիլ, 2016 00:27
Մոսկվան ակտիվացնում է իր ջանքերը՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հայտնել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման և կրակի դադարեցման ռեժիմին հետևելու կարևորության մասին: 

Ռուսական կողմն իր հերթին հայտնել է, որ բոլոր անհրաժեշտ քայլերն ու ջանքերը կգործադրի տարածաշրջանում խաղաղության աջակցման համար:Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:

Երեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ, չորեքշաբթի նա խոսել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ և նրան տեղեկացրել ՌԴ-ի միջնորդական քայլերի մասին՝ ԼՂ-ի իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին