Կարևոր իրադարձություններ

Բ. Սահակյանն ու Ս. Օհանյանը քննարկել են Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների հետ կապված հարցեր

09 Ապրիլ, 2016 00:13
Բ. Սահակյանն ու Ս. Օհանյանը քննարկել են Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների հետ կապված հարցեր

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ.  տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների հետ կապված խնդիրներ:


Երկուստեք կարևորվել է սերտ համագործակցության ընդլայնումը և խորացումը` որպես Հայաստանի և Արցախի պաշտպանունակության ամրապնդման և տարածաշրջանում կայունության պահպանման առանցքային գործոն:

 

Լրահոս

Դիտել ավելին