Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի այսօր ունի. Էդուարդ Շարմազանով

08 Ապրիլ, 2016 22:41
ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի այսօր ունի. Էդուարդ Շարմազանով

 

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում է քննարկվել է շփման գծում ռազմական գործողությունների ընթացքը: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:


Նա նշեց, որ ԼՂ խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում, Մինսկի խմբի ընդունված համանախագահության ձևաչափի շրջանակներում և երեք հայտնի սկզբունքների վրա: «ԼՂ ժողովուրդը պետք է ինքը լինի իր ճակատագրի դարբինը և ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի այսօր ունի»,- ասաց նա և նշեց, որ ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի բանակցությունների միջոցով հասնենք ԼՂ միջազգային ճանաչմանը: Նա նշեց, որ մշտապես մերժել են խնդրի ռազմական լուծումը:


«Ղարաղաբղի ժողովրդի պայքարը ուրիշների տարածքների գրավելու մեջ չի, Ղարաբաղի ժողովրդի պայքարը իր սեփական ճակատագիրը սեփական ձեռքերով որոշելու մեջ է: Ղարաբաղի ժողովրդի պայքարը իր սեփական հայրենիքում է, մենք  ուրիշի հողի վրա աչք չունենք»,- ասաց նա և նշեց, որ մենք պատերազմ չենք ուզում:


Շարմազանովը շեշտեց,  որ ՀՀ-ն նախագահը ԵԱՀԿ դեսպանների հանդիպման ժամանակ ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը:

 

Լրահոս

Դիտել ավելին