Կարևոր իրադարձություններ

Իրաքի վարչապետը ԱՄՆ-ից լրացուցիչ զորքեր չի խնդրել

08 Ապրիլ, 2016 22:53
Իրաքի վարչապետը ԱՄՆ-ից լրացուցիչ զորքեր չի խնդրել

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ժամանակ չի խնդրել լրացուցիչ  զորքեր ուղարկել  «ԻՊ»-ի դեմ պայքարելու համար: Այս մասին գրում է «Reuters»-ը:

Քերրիի խոսքով՝  ԱՄՆ նախագահն ու վարչապետը աջակցում են երկրին ճգնաժամային ֆոնին:

Նա Իրաքի վարչապետին ասել է երկրում քաղաքական կայունության մակարդակի կարևորության մասին, որը չպետք է ազդի ռազմական գործողությունների վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քերրին Իրաք էր մեկնել չհայտարարված այցով:

 

Լրահոս

Դիտել ավելին