Կարևոր իրադարձություններ

Մեդվեդևն առաջարկում է վերադառնալ Ղարաբաղի խնդրի՝ 20-ամյա վաղեմության լուծմանը

08 Ապրիլ, 2016 22:35
Մեդվեդևն առաջարկում է վերադառնալ Ղարաբաղի խնդրի՝ 20-ամյա վաղեմության լուծմանը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը հին է: Կոնֆլիկտի լուծման մեխանիզմներն ու ձևաչափերը կան, նորերը ստեղծելու անհրաժեշտություն չկա: Այժմ ինչ-որ նոր բան ստեղծելը, ըստ Մեդվեդևի, վտանգավոր է: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:

Նրա առաջարկով՝ պետք է վերադառնալ այն որոշումներին, որոնք աշխատեցվել են 20 տարի: Պետք է վերադառնալ բանակցությունների սեղան, որը ստեղծվեց վերջին տարիներին:

«Այժմ ինչ-որ նոր բան ստեղծելը կրկնակի վտանգավոր է, քանի որ դրանով մենք կաթվածահար կանենք աշխատանքը»,- հայտնել է Մեդվեդևը Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ, որն ուղիղ եթերով հեռարձակվել է ռուսական «Россия 24» հեռուստաընկերությամբ:

Մեդվեդևը հավելել է, որ Ռուսաստանը երբեք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը լուծելու պատասխանատվությունից չի խուսափել:

 

Լրահոս

Դիտել ավելին