Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ «եռյակը» Բեռլինում կքննարկի Լեռնային Ղարաբաղի և Ուկրաինայի հարցը

08 Ապրիլ, 2016 21:50
ԵԱՀԿ «եռյակը» Բեռլինում կքննարկի Լեռնային Ղարաբաղի և Ուկրաինայի հարցը

ԵԱՀԿ նախագահող երկրի` Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ապրիլի 12-ին Բեռլինում կընդունի կազմակերպությունում իր գործընկերներին` Սերբիայի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Իվիցա Դաչիչին և Սեբաստիան Կուրցին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով նախարարության մամլո ծառայությանը:

«Եռյակում» մտնում են ԵԱՀԿ ներկա, անցյալ և ապագա նախագահող երկրները: Ներկայումս այն նախագահում է Գերմանիան, անցյալ տարի այդ պարտականությունը կատարում էր Սերբիան, իսկ 2017 թվականին կկատարի Ավստրիան: Բեռլինի հանդիպմանը նաև կմասնակցի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

«Բանակցությունների կենտրոնում կլինեն ԵԱՀԿ նախագահի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաև Ուկրաինան: Զրույցի թեման կդառնա նաև միգրացիայի հարցում ԵԱՀԿ դերը»,- նշված է Գերմանիայի ԱԳՆ-ում:

 

Լրահոս

Դիտել ավելին