Կարևոր իրադարձություններ

Կոնգրեսի Հայկական հարցերի խումբը կոչ է արել Բարաք Օբամային դադարեցնել ռազմական օգնությունը և դատապարտել Բաքվին

08 Ապրիլ, 2016 20:57
Կոնգրեսի Հայկական հարցերի խումբը կոչ է արել Բարաք Օբամային դադարեցնել ռազմական օգնությունը և դատապարտել Բաքվին

Կոնգրեսի Հայկական հարցերի խմբի համանախագահներ` հանրապետական Ռոբերտ Դոլդը և դեմոկրատ Ֆրենկ Փալոնեն երկկուսակցական կոչ են ուղղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խնդրելով նրան խստիվ դատապարտել Ադրբեջանի ռազմական հարձակումները և կոչ անելով Ներկայացուցիչների պալատին զրոյացնել Իլհամ Ալիևի զինուժին հատկացվող ռազմական օգնությունը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

 

Հայ դատի հանձնախմբի  գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է Բարաք Օբամային և Ներկայացուցիչների պալատին ուղղված Հայկական խմբի հզոր, խաղաղամետ կոչը:


Ներկայացնում ենք Բարաք Օբամային ուղղված նամակի բովանդակությունը.


«Հարգելի նախագահ Օբամա,


Ձեզ գրում ենք որպես Կոնգրեսի Հայկական հարցերի խմբի համանախագահներ` հաշվի առնելով 1994-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ամենախիստ խախտումը` կոչ անելով քայլեր ձեռնարկել: Պահանջում ենք, որ դատապարտեք Ադրբեջանի ագրեսիան, դադարեցնեք ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը Ադրբեջանին, ապահովեք Լեռնային Ղարաբաղի լարված իրավիճակի թեթևացումը և Պետդեպարտամենտից փաստեր արձանագրող առաքելություն ուղարկեք` գնահատելու Ադրբեջանի ագրեսիայի պատճառած ավերածությունը և մարդասիրական օգնություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղի տուժած քաղաքացիներին և ենթակառուցվածքների վերականգնմանը:


Մենք մտահոգված ենք, որ նախագահ Ալիևը որոշում է կայացրել հարձակում գործել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից ժամեր անց` խախտելով ԼՂ-ում անվտանգության և խաղաղության մասին բանաձևը:


Ադրբեջանի հարձակումները ներկայացնում են նախագահ Ալիևի կողմից հայ ժողովրդի ռազմական  թիրախավորման կործանարար բնույթը` ինչպես ԼՂ-ում, այնպես էլ Հայաստանում:
Կոչ ենք անում Ձեզ հրաժարվել ԱՄՆ-ի ներկայիս թերի, կեղծ-հավասարության քաղաքականությունից»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին