Կարևոր իրադարձություններ

«Վոլֆսբուրգ»-ի դեմ պատասխան խաղում «Ռեալ»-ի համար կվճռվի մրցաշրջանի ելքը. Զիդան

08 Ապրիլ, 2016 21:18
«Վոլֆսբուրգ»-ի դեմ պատասխան խաղում «Ռեալ»-ի համար կվճռվի մրցաշրջանի ելքը. Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իր թիմը կենտրոնացած է Պրիմերայի 32-րդ տուրի «Էյբար»-ի դեմ հանդիպման վրա: Այնուհետև թիմը ջանք չի խնայի` «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում 2 գնդակի առավելությամբ հաղթանակ տանելու համար:

«Վստահ եմ, որ երկրպագուները դարձյալ մեզ հետ կլինեն: «Վոլֆսբուրգ»-ի դեմ պատասխան խաղում «Ռեալ»-ի համար կվճռվի մրցաշրջանի ելքը: Հաճույքով եմ հաղթահարում դժվարությունները: Միշտ լավատեսորեն եմ տրամադրվում: Թիմը կարող է նաև դուրս մնալ այս կամ այն մրցաշարից: Դա ֆուտբոլի մի մասն է:

Բայց մենք կձգտենք հաղթել: Պատասխանատվություն եմ կրում այս նախագծի համար: Ինչ վերաբերում է «Էյբար»-ի դեմ խաղին, ապա ես ռոտացիա կկիրառեմ: Բայց միայն վաղվա խաղում: «Վոլֆսբուրգ»-ի դեմ պատասխան հանդիպումն այլ պատմություն է»,- Goal-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին