Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    408,5
    422,5

  • RUB

    4,63
    4,93

Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղում խաղաղության հաստատումը կապահովի ողջ տարածաշրջանի զարգացումը. Դմիտրի Մեդվեդև

08 Ապրիլ, 2016 19:46
Ղարաբաղում խաղաղության հաստատումը կապահովի ողջ տարածաշրջանի զարգացումը. Դմիտրի Մեդվեդև

Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատումը կապահովի Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի բնականոն զարգացումը: ТАСС-ի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր ադրբեջանցի գործընկերոջ` Արթուր Ռասի-զադեի հետ հանդիպման ժամանակ:

 

«Մեր ցանկությունը շատ պարզ է. այն է՝ խաղաղություն լինի, որ ամուր համաձայնագրեր կնքվեն, որոնք կապահովեն երկու երկրների, այսինքն` Ադրբեջանի և Հայաստանի բնականոն զարգացումը, և միևնույն ժամանակ նախապայման կստեղծեն ընդհանուր առմամբ ողջ տարածաշրջանի զարգացման համար: Այս տարածաշրջանում են գտնվում նաև այլ երկրներ, մենք նույնպես մեզ համարում ենք այս տարածաշրջանի մի մասը, այդ իսկ պատճառով դա մեզ համար բացառիկ կարևորություն ունի», - ընդգծել է Մեդվեդևը:

 

Լրահոս

Դիտել ավելին