Կարևոր իրադարձություններ

Լոնդոնում հայերը տապալել են ադրբեջանցիների հակահայկական ցույցը

08 Ապրիլ, 2016 20:08
Լոնդոնում հայերը տապալել են ադրբեջանցիների հակահայկական ցույցը

«Նախօրեին ադրբեջանցիները հակահայկական ցույց են կազմակերպել Լոնդոնում՝ ՀՀ դեսպանատան շենքի մոտ: Ցույցը տապալվել է, քանի որ Մեծ Բարիտանիայի մեր հայրենակիցները շտապել են Լոնդոնում Հայաստանի դեսպանատուն՝ տարբեր կոչեր պարունակող պաստառներով ու, ի դեպ, շատ ավելի մեծ թվով»,- հայտնում է «Երկիր մեդիան»: Ադրբեջանցիներն ինչպես միշտ բավական ագրեսիվ են եղել ու չեն ենթարկվել ոստիկանության հրահանգներին, սակայն հայկական համայնքը ցույցի ընթացքում դրսևորել է զսպվածություն, վճռականություն և կազմակերպվածության բարձր մակարդակ: Ադրբեջանցիները, պարզվում է, լարված տրամադրություններ ունեն նաև բրիտանական մամուլի նկատմամբ՝ նրանց՝ ոչ իրենց պաշտպանող հրապարակումներից հետո:

Նրանք նույնիսկ քարոզարշավ են սկսել BBC-ի դեմ, նշում է «Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպության կայքը:

 

Լրահոս

Դիտել ավելին