Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    517,5
    523,5

  • EUR

    616,5
    628,5

  • RUB

    6,78
    7,02

Կարևոր իրադարձություններ

Ավարտվել է Հայաստանի վոլեյբոլի բարձրագույն խմբի 2016 թվականի առաջնության 1-ին մրցափուլը

08 Ապրիլ, 2016 19:21
Ավարտվել է Հայաստանի վոլեյբոլի բարձրագույն խմբի 2016 թվականի առաջնության 1-ին մրցափուլը

Ապրիլի 7-ին ՀՀ ՊՆ ԲԿՄԱ մարզադահլիճում կայացած 2 խաղերով ավարտվել է Հայաստանի վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլը, որի արդյունքներով առաջատարը «Ստեփանակերտ» թիմն է:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիային տեղեկացնում է, որ ապրիլի 2-ից մեկնարկել էր Հայաստանի վոլեյբոլի բարձրագույն խմբի 2016 թվականի առաջնության առաջին՝ գարնանային մրցափուլը, որին մասնակցում էին 5 թիմեր:

Արցախի «Ստեփանակերտ» թիմը խաղային առաջին 4 օրերին առավելության հասավ իր բոլոր մրցակիցների հանդեպ: Առաջին փուլից հետո 3 հաղթանակ իր հաշվին ունի «ՖԻՄԱ» թիմը, որը վերջին՝ 5-րդ խաղային օրը մեծ առավելության հաղթեց «Դպրոցականների հավաքական» թիմին: Խաղային վերջին օրվա երկրորդ դիմակայությունը՝ «Դինամո-Նոր-Նորք» – «Գյումրի», ավարտվեց գյումրեցիների պարտությամբ, որը դարձավ առաջնության 1-ին փուլի միակ հաղթանակ չտոնած թիմը՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության գարնանային մրցափուլն այս տարի տևեց 6 օր՝ ապրիլի 2-ից 7-ը, որի ընթացքում մեկ օր՝ ապրիլի 6-ին, թիմերը հանգստանալու հնարավորություն էին ստացել: Հինգ խաղային օրերից հետո առաջատարը Արցախի «Ստեփանակերտ» թիմն է, որը չորս հանդիպում է անցկացրել` տոնելով 4 հաղթանակ: Երեք հաղթանակ է տոնել «ՖԻՄԱ», 2-ը՝ «Դպրոցականների հավաքական» թիմը, 1 հաղթանակ ունի «Դինամո-Նոր-Նորք»-ը, իսկ «Գյումրի»-ն դեռևս միայն պարտվել է:

Լրահոս

Դիտել ավելին