Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում տղամարդուն 33 տարի սխալմամաբ ազատազրկելուց հետո ազատ են արձակել

08 Ապրիլ, 2016 20:35
ԱՄՆ-ում տղամարդուն 33 տարի սխալմամաբ ազատազրկելուց հետո ազատ են արձակել

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի գերագույն դատարանը վճռել է, որ նախկին նավաստի, 60-ամյա Կիթ Ալեն Հարվարդը, ով մեղադրվել է մի տղամարդու սպանության ու նրա կնոջ բռնաբարության համար, սխալմամբ 33 տարի բանտում է անցկացրել: Այս մասին գրում է The Washington Post-ը:

Դատարանն Ալեն Հարվարդին ցմահ ազատազրկման էր դատապարտել, սակայն տղամարդը, մինչ այսօր չէր ընդունել իր մեղքը:

33 տարի անց անցկացված հետաքննության արդյունքում՝ Հարվարդի անալիզները չեն համընկնում զոհի վրա հայտնաբերված հետքերի հետ և մեղադրյալն ազատ է արձակվել:

Ավելի վաղ, Օհայոյի նահանգում տղամարդը 39 տարի սխալմամբ բանտ նստելուց հետո ազատ է արձակվել, իսկ պետությունը որպես փոխհատուցում նրան 1 մլն դոլար էր տրամադրել:

 

Լրահոս

Դիտել ավելին