Կարևոր իրադարձություններ

Պուտինը Նազարբաևին տեղեկացրել է ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի քայլերի մասին

08 Ապրիլ, 2016 19:27
Պուտինը Նազարբաևին տեղեկացրել է ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի քայլերի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց  է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Պուտինը Նազարբաևին տեղեկացրել  է Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված ռուսական միջնորդական քայլերի մասին: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի իրականացրած միջնորդական քայլերի մասին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով շփումները»,- ասվում է Կրեմլի  հաղորդագրությունում:

ՌԴ-ի և Ղազախստանի առաջնորդները նաև քննարկել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր և ԵՏՄ-ի շրջանակներում առաջիկա հանդիպումների ժամանակացույցը։

 

Լրահոս

Դիտել ավելին