Կարևոր իրադարձություններ

Լուիս Սուարեսը` Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող

08 Ապրիլ, 2016 19:01
Լուիս Սուարեսը` Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող

«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել:

Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում: Ուրուգվայցի ֆուտբոլիստի օգտին քվերակել է երկրպագուների 51%-ը:

Երկրորդ տեղը զբաղեցրել «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը (19%): Լավագույնների եռյակը եզրափակում է «Բավարիա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը (16%):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Ատլետիկո»-ի դեմ առաջին խաղում Սուարեսը երկու գոլ է խփել` հաղթանակ պարգևելով իր թիմին:

 

Լրահոս

Դիտել ավելին