ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Դանիլ Իբրաևին, ով Երևանում է տրանսպորտի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների խորհրդակցությանը մասնակցելու համար:
Դրանցից ամենակարևորը, որը ներկայում քննարկվում է, «Տրանսպորտային քաղաքականության համակարգված (համաձայնեցված) հիմնական ուղղությունները և իրականացման փուլերը» նախագիծն է, որը միտված է կանոնակարգելու ԵՏՄ-ում տրանսպորտի առանձին տեսակների զարգացումն ու համաձայնեցված քաղաքականության վարումը։