Կարևոր իրադարձություններ

Պիկասոյի թոռնուհու անունը ևս շրջանառվում է «Պանամայի փաստաթղթերում»

08 Ապրիլ, 2016 18:40
Պիկասոյի թոռնուհու անունը ևս շրջանառվում է «Պանամայի փաստաթղթերում»

Նկարիչ Պաբլո Պիկասոյի թոռնուհու՝ Մարինա Ռուիս Պիկասոյի, ինչպես նաև հանրահայտ Թիսսեն-Բորնեմիսա և Նահմադ ընտանիքների ներկայացուցիչների անունները, որոնք նկարներ և արվեստի այլ գործերի հավաքածուներ ունեն, նույնպես շրջանառվում են «Պանամայի փաստաթղթերում»: Այս մասին հայտնում են իսպանական La Sexta հեռուստաալիքը և El Confidencial թերթը:

Հաղորդվում է, որ Պիկասոն կապված է օֆշորային ընկերությունների հետ, որոնց միջոցով արվեստի նմուշների առքուվաճառքի գործարքներ են իրականացվել:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) կիրակի հրապարակել էր հատվածներ 11.5 մլն փաստաթղթերից, որոնք վերաբերել են մի շարք գործող և նախկին համաշխարհային առաջնորդների օֆշորային հաշիվներին։ Հաշվետվությունները, որոնց տրվել էր «Պանամայի փաստաթղթեր» անվանումը, հիմնված են Mossack Fonseca-ից տեղեկատվական արտահոսքի վրա, որն իրավաբանական աջակցություն է ցույց տալիս օֆշորային գոտիներում ընկերությունների գրանցմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին