Կարևոր իրադարձություններ

Վանաձորցիները վերջին հրաժեշտը տվեցին դժբախտ պատահարի զոհ դարձած պայմանագրային զինծառայողին

08 Ապրիլ, 2016 18:35
Վանաձորցիները վերջին հրաժեշտը տվեցին դժբախտ պատահարի զոհ դարձած պայմանագրային զինծառայողին

Վանաձորւմ երեկ պայմանագրային զինծառայող, շարքային Կարեն Դավթյանի հուղարկավորությունն էր: Վերջինս ծառայում էր Քարվաճառում: Հերթական հերթափոխից հետո՝ ապրիլի 5-ին, սարերից իջնող պայմանագրային զինծառայողները հայտնվել են սարերի գագաթից թափվող ահռելի քանակության ձնակույտի տակ: Կարենի ընկերներին հաջողվել է փրկվել, նա, սակայն, չի կարողացել դուրս գալ ձյան հոսքի տակից ու մահացել է:

Դժբախտ պատահարի հետեւանքով 35-ամյա երիտասարդի ընտանիքը, որն առանց այն էլ ծանր սոցիալական պայմաններում էր բնակվում, այժմ հայտնվել է անելանելի վիճակում: Կարենը կնոջ, 4-ամյա աղջկա ու 1-ամյա որդու հետ վարձով էր բնակվում:

Հարեւաններն ու ընկերներն ասում են, որ երիտասարդն աչքի է ընկել իր աշխատասիրությամբ. ծառայությունից ազատ օրերին նա աշխատել է Վանաձորի հացի փռերում, փորձելով հոգալ ոչ միայն կնոջ ու երեխաների, այլեւ առանձին ապրող ծնողների կեցության խնդիրները:

Կարենի եղբայրը եւս պայմանագրային զինծառայող է: Վերջինս երկու տարի առաջ զինվորական ծառայության է անցել հենց Կարենի խորհրդով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին