Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում հրաժեշտ տվեցին 4-րդ հերոսին

08 Ապրիլ, 2016 18:23
Շիրակի մարզում հրաժեշտ տվեցին 4-րդ հերոսին

Երեկ Գյումրին հերթական հերոսին հրաժեշտ տվեց: Սուրբ Նշան եկեղեցում կայացավ Թալիշում թշնամու դեմ կռված 19-ամյա շարքային զինծառայող Վիկտոր Յուզիխովիչի հոգեհանգիստը: Նախօրեի նման չէր դադարում քաղաքացիների հոսքը դեպի եկեղեցի: Անմահ հերոսի հայրը ազգությամբ մոլդովացի է, իսկ մայրը` հայուհի, ընտանիքն ապրում է Գյումրիում, իսկ Վ. Յուզիխովիչն ավարտել էր Գյումրու օլիմպիական պետական մարզական հերթափոխի քոլեջը: Հերոսը ֆիզիկապես լավ պատրաստված էր, Եվրոպայի բռնցքամարտի դեռահասների մրցույթի հաղթողներից էր:

Հերոսաբար զոհված զինվորի աճյունը հողին կհանձնեն այսօր:

Ապրիլի 5-ին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում կատարվել էր նաեւ հերոսաբար զոհված 23-ամյա ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը, հաջորդ օրը` հուղարկավարությունը, ապրիլի 6-ին Գետափի գյուղի եկեղեցում կատարվել էր 1990 թվականին ծնված դիպուկահար, պայմանագրային ծառայող Վարդան Թադեւոսյանի հոգեհանգստի կարգը, իսկ ապրիլի 7-ին` հուղարկավորությունը:

Իսկ ավելի վաղ` ապրիլի 4-ին էլ Գյումրում հուղարկավորել էին թշնամու գնդակից զոհված հերոս, ժամկետային զինծառայող 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանին:

Անի Մկրտչյան

________________________________

 

Լրահոս

Դիտել ավելին