Կարևոր իրադարձություններ

Բնական աղետների վտանգին ամենաշատը ենթակա երկրները

08 Ապրիլ, 2016 17:56
Բնական աղետների վտանգին ամենաշատը ենթակա երկրները

ՄԱԿ-ի համալսարանի անվտանգության և շրջակա միջավայրի ուսումնասիրության մասնագետները պարզել են՝ 2016թ. ամենամեծ հավանականությամբ որ երկրներում բնական աղետներ կլինեն: Ամենավտանգավորը ճանաչվել է Վանուատուի Հանրապետությունը Մելանեզիայում: Հետազոտության արդյունքները ներկայացնում է The Daily Mail-ը:

Վարկանիշային ցուցակը կազմվել է 2015թ. տեղի ունեցած բնական աղետների, վնասի աստիճանի, ավերածությունների հետևանքների վերացման մասին տվյալների հիման վրա: Ամենավտանգավոր շրջանները ճանաչվել են՝ Օվկիանիան, Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ամերիկան:

Ամենավտանգավոր երկրների հնգյակում բացի Վանուատուից՝ ընդգրկվել են՝ Տոնգայի թագավորությունը, Ֆիլիպինները, Գվատեմալան և Բանգլադեշը:

Ըստ փորձագետների՝ ամենաանվտանգը Կատարն է, Մալտան և Բարբադոսը: Ամենահանգիստ եվրոպական երկիր է ճանարվել Իսլանդիան:

 

Լրահոս

Դիտել ավելին