Կարևոր իրադարձություններ

Իրանը հուսով է, որ ԼՂ-ում հրադադարին կհաջորդեն բանակցությունները. Զարիֆ

08 Ապրիլ, 2016 17:54
Իրանը հուսով է, որ ԼՂ-ում հրադադարին կհաջորդեն բանակցությունները. Զարիֆ

Ռուսական TASS լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Իրանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը հնարավորություն կտա անցում կատարել հակամարտության կարգավորմանը միտված բանակցություններին։

Մենք ուրախ ենք տեսնել, որ ռազմական գործողություններն ավարտվել են, և հաստատվել է հրադադարի ռեժիմ։ Հուսով ենք, որ դա կդառնա լուրջ բանակցությունների շեմ՝ միտված հակամարտության կարգավորմանը։ Բոլոր երկրների միջև համագործակցությունը բխում է մեր տարածաշրջանի շահերից։

Մենք ելնում ենք նրանից, որ մեր հարևան Հայաստանն ու մեր մոտ ընկեր Ադրբեջանը պետք է ունենան լավ հարաբերություններ։ Աջակցում ենք այդ խնդրի կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին