Կարևոր իրադարձություններ

Մարդասիրական օգնությունն ԱԻՆ-ից կուղևորվի Արցախ

08 Ապրիլ, 2016 17:46
Մարդասիրական օգնությունն ԱԻՆ-ից կուղևորվի Արցախ

Հարգելի լրագրողներ, ապրիլի 9-ին, ժամը 11:30-ին մարդասիրական պաշարով բեռնված ավտոշարասյունը ՀՀ ԱԻ նախարարությունից կուղևորվի Արցախ: Նախնական տվյալներով շարասյունը կազմված է լինելու 9 բեռնատար մեքենայից, որոնցից երկուսը` սառնարանային:

Ապրիլի 7-8-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակեց հյուրընկալել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիներին ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ինչպես նշել էինք, առաջին պատրաստակամներից էին ԱԻՆ աշխատակիցները: Իրականացվել է դրամահավաք, ինչպես նաև՝ հավաքվել են պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ: Մեծ ակտիվություն են ցուցաբերել Երևան քաղաքի փրկարարական վարչության և Ազգային օդագնացների ֆեդերացիայի անձնակազմը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության միջոցներով հավաքվել է

Մսի պահածո` 10 արկղ
Մակարոն` 20 պարկ
Մակարոն` 7 արկղ
Խտացրաց կաթ` 23 արկղ
Հավկիթ` 10 արկղ
Ջուր` 50 արկղ
Ալյուր` 10 պարկ
Շաքարավազ` 10 պարկ
Սուրճ` 5 արկղ
Հրուշակեղեն` 36 արկղ
Կերակրի աղ` 1արկղ

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների նախաձեռնությամբ ԼՂՀ կուղարկվի թեյ, սուրճ, հրուշակեղեն, ծխախոտ:

Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների աշակերտների կողմից հավաքվել են սննդամթերք և խաղալիքներ՝ ԼՂՀ Մարտակերտի և Մարտունու շրջանների երեխաների համար: Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական և Երևանի Արգենտինյան հանրապետության թիվ 76 հիմնական դպրոցների միջոցներով հավաքվել է համապատասխանաբար` 15 և 19 արկղ հագուստ, հրուշակեղեն, ծխախոտ, ներքնազգեստ, թեյ, սուրճ, խտացրած կաթ և պահածոներ:

«Աջակցենք սահմանամերձ համայնքներին» քաղաքացիական նախաձեռնության կողմից Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հավաքվել և ՀՀ ԱԻՆ է բերվել`
զինվորական հագուստ-41 արկղ
հրուշակեղեն-87 արկղ
պահածո, խտացրած կաթ-81 արկղ
երշիկ - 5 արկղ
հյութ - 3 արկղ
հիգիենայի պարագաներ-14 արկղ
բետադին հեղուկ-1 արկղ
մակարոն-18 արկղ
ջրեղեն-152 արկղ
դեղորայք-29 արկղ
ծխախոտ – 8արկղ
սուրճ – 5 արկղ
քաղաքացիական հագուստ – 54 արկղ
շան կեր – 8 արկղ
քնապարկ – 48 արկղ
ծածկոց – 1 արկղ
փաթեթ զինվորներին – 107 արկղ
ընտանեկան փաթեթներ – 25 արկղ

Ներկայացնենք նաև այլ ընկերությունների, ՀՀ քաղաքացիների և անհատների կողմից ԼՂՀ-ին ցուցաբերած մարդասիրական օգնության տվյալները

Հայ Ինկասացիա ՓԲԸ
մանրաձկան պահածո – 384 միավոր
խտացրած կաթ – 90 միավոր
սուպ - 800 միավոր
հրուշակեղեն – 756 միավոր
թռչնի մսից պաշտետ – 96 միավոր
մանրափաթեթ սուրճ – 800 միավոր
ջրեղեն – 100 միավոր

ԵՊՀ աշխատակիցներ
պահածո – 2 արկղ
ծխախոտ – 1 արկղ
սննդամթերք – 4 արկղ
ամբուլատոր պարագաներ – 1 արկղ
հիգիենայի միջոցներ – 1 արկղ

Անհատ քաղաքացիներ` Լիդա Սիմոնյան,Արմեն Հովակիմյան (12 արկղ խնձոր), Արմեն Արշակյան (Թեյ, սուրճ, ծխախոտ), Աշոտ Ղազարյան (720 միավոր հավկիթ), Արմեն Հովակիմյան (12 արկղ խնոձոր)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն
Սննդամթերք - 1 արկղ,
Ծխախոտ - 1 արկղ

«Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» - սննդամթերք`28 արկղ

Եվրոպական համալսարան, լեզվաբանական ֆակուլտետ – սննդամթերք` 1արկղ, հիգիենայի պարագաներ:

Թիվ 132 դպրոց, 8-րդ դասարան – սննդամթերք` 1 արկղ

Սարգիս Հովսեփյանի անվան կարատեի դպրոց, Լուկաշին 2-րդ փողոցի բնակիչներ - սննդամթերք, ծխախոտ` 9 արկղ, հագուստ` 2 արկղ

Թագուհի Ագլինցյան – հագուստ` 1 տոպրակ

Մարիա Միրզոյան – հագուստ` 2 տոպրակ

Երևանի Պ. Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոց ՊՈԱԿ - հրուշակեղեն, թեյ, սուրճ, հագուստ, հիգիենայի պարագաներ` 33 արկղ
Երևանի Տ. Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց – սննդամթերք` 15 արկղ
Մայա Գալստյան – ծխախոտ` 4 արկղ /2000 հատ/, մսի պահածո տուփ` 25/1000 միավոր/
«Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ - խտացրաց կաթ` 20արկղ/900 հատ/, ձկան պահածո` 20 արկղ, շաքար` 20 պարկ, նրբերշիկ` 150 արկղ
ԵՊՀ աշխատակիցներ
Պահածոներ` 2 արկղ
Ծխախոտ` 1 արկղ
Սննդամթերք` 4 արկղ
Ամբուլատոր պարագաներ` 1 արկղ
Հիգիենայի պարագաներ` 1 արկղ

«Էկոմիքս» ՍՊԸ – Լատեքս (ներկ)` 20 միավոր, ներկ` 8 միավոր
Առաջիկայում ևս ՀՀ տարբեր մարզերից և կազմակերպություններից ՀՀ ԱԻՆ վարչական շենք կհասցվեն տարաբնույթ սննդամթերք, հագուստ, դեղորայք և այլ ապրանքներ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:
Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի:

  1. Կազմակերպությունների, անհատների և առաքվող ապրանքի մանրակրկիտ ցանկը կհրապարակվի:
 

Լրահոս

Դիտել ավելին