Կարևոր իրադարձություններ

Մինսկը և Մոսկվան կողմ են ԵՄ-ի և ԵՏՄ-ի կառուցողական փոխգործակցությանը. Բելառուսի ԱԳՆ

08 Ապրիլ, 2016 17:35
Մինսկը և Մոսկվան կողմ են ԵՄ-ի և ԵՏՄ-ի կառուցողական փոխգործակցությանը. Բելառուսի ԱԳՆ

Ռուսաստանը և Բելառուսը հանդես են գալիս հօգուտ ԵՄ-ի և ԵՏՄ-ի կառուցողական փոխգործակցության, ոչ թե մրցակցության: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը:

«Ես չեմ կարող ասել, որ մենք նոր իրողությունների առաջ մեզ անպաշտպան ենք զգում,- ասել է նա:- Բավական արդյունավետ են և´ Միութենական պետության, և´ ԵՏՄ-ի, և´ ՀԱՊԿ-ի մեխանիզմները: Բայց առաջացած լայնածավալ մարտահրավերների հաղթահարման համար դա բոլորովին բավարար չէ»:

«Մեզ անհրաժեշտ է ադեկվատ պատասխանների մշակում տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում,- նշել է Մակեյը:- Ուստի մենք մեր ռուս գործընկերների հետ միասին հանդես ենք գալիս հօգուտ ԵՄ-ի և ԵՏՄ-ի կառուցողական փոխգործակցության»:

 

Լրահոս

Դիտել ավելին