Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ապակայունացնող դեր է խաղում համաշխարհային հարցերում․ Նարիշկին

08 Ապրիլ, 2016 17:12
Թուրքիան ապակայունացնող դեր է խաղում համաշխարհային հարցերում․ Նարիշկին

Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Թուրքիան ապակայունացնող դեր է խաղում համաշխարհային հարցերում։

Նարիշկինը մասնակցել է ռուս-ղրղըզական հարաբերությունների պատմամշակութային ասպեկտներին և անդրադարձել է 1916 թվականին Թուրքեստանի ապստամբությանը:

«Առաջին համաշխարհային պատերազմի համաեվրոպական աղետը խորացրին 1916 թվականի իրադարձությունները, որոնք դարձան Թուրքեստանի ժողովուրդների ընդհանուր աղետ: Այն ժամանակ զոհվեցին տարբեր ազգությունների հազարավոր մարդիկ՝ ղրղըզներ, ղազախներ, բեշքեկներ, այդ թվում՝ նաև ռուս վերաբնակներ։ Մենք հիշում ենք այդ մասին»,- ասել է նա։

Նարիշկինն ընդգծել է, որ անգամ 100 տարի անց՝ այսօր, Թուրքիան կայունացնող դեր չի խաղում համաշխարհային հարցերում։

 

Լրահոս

Դիտել ավելին