Կարևոր իրադարձություններ

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը հունիսի 7-8-ը կանցկացվի Բիշքեկում

08 Ապրիլ, 2016 17:05
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը հունիսի 7-8-ը կանցկացվի Բիշքեկում

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը ծրագրվում է 2016 թվականի հունիսի 7-8-ն անցկացնել Բիշքեկում: Այս մասին հայտնել է այս տարի ԱՊՀ-ում նախագահող Ղրղզստանի ԱԳ նախարար Էռլան Աբդիլդաևը՝ ամփոփելով ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ապրիլի 8-ին Մոսկվայում կայացած նիստի արդյունքները: Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։

«Ղրղզստանին Համագործակցության հոբելյանական 25-ամյակի տարում բաժին է ընկել պատվավոր և պատասխանատու առաքելություն»,-ասել է նախարարը:

«Մեր նախագահության շրջանակներում Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում 2016 թվականի հունիսի 7-8-ին կանցկացվեն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի, 2016 թվականի սեպտեմբերի 15-ին՝ գագաթնաժողովի նախաշեմին՝ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերը»,-հայտնել է Աբդիլդաևը՝ հավելելով, որ հիմնական միջոցառումը հոբելյանական գագաթնաժողովն է, որը սեպտեմբերի 16-ին տեղի կունենա Բիշքեկում:

Նախարարը նշել Է, որ ղրղզական կողմն «սկսել է անհրաժեշտ ողջ աշխատանքն այդ կարևոր միջոցառումների հաջող անցկացման համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին