Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Ուրուգվայի հայ համայնքն իր լիակատար համերաշխությունն է հայտնել ԼՂ ժողովրդին և իշխանություններին

08 Ապրիլ, 2016 17:01
Ուրուգվայի հայ համայնքն իր լիակատար համերաշխությունն է հայտնել ԼՂ ժողովրդին և իշխանություններին

Ուրուգվայի հայ համայնքը դատապարտում է բռնությունների աճն ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները և իր լիակատար համերաշխությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետ:

Ուրուգվայի հայ համայնքը նաև կոչ է արել բոլոր երկրներին և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները և հարձակումները խաղաղ բնակչության հանդեպ:

«Հուսանք, որ կրակի դադարեցումը կտանի հետագայում խաղաղ միջոցներով հակամարտության վերջնական լուծմանըՙ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար հարգմամբ»,- նշված է հայ համայնքի հայտարարության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին