Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի մասնագետներն ուսումասիրել են Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտում առկա խոչընդոտները

08 Հոկտեմբեր, 2015 15:20
Ամերիկացի մասնագետներն ուսումասիրել են Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտում առկա խոչընդոտները

Մաքուր էներգիայի զարգացման ոլորտի գիտնականների եւ քաղաքականության փորձագետների 11-հոգանոց պատվիրակությունը, որում կան ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, Հայաստանում ուսումնասիրել է վերականգնվող էներգիայի ոլորտում երկրի առկա խոչընդոտները: Պատվիրակությունն այցելել է Հայաստան եռօրյա ճանաչողական այցով ԱՄՆ պետդեպարտամենտի Գլոբալ գործընկերության գրասենյակի նախաձեռնությամբ: Այն քննարկումներ է ունեցել Հայաստանում վերականգնվող էներգիայի եւ էներգետիկ արդյունավետության ոլորտների շուրջ: Պատվիրակությանը Երեւանում հոկտեմբերի 6-ին հյուրընկալել է ԱՄՆ դեսպանատունը: «Հուսով ենք, որ հանդիպելով Հայաստանի վերականգնվող էներգիայի եւ էներգետիկ արդյունավետության ոլորտների անհատների եւ կազմակերպությունների հետ խումբն ավելի լավ կընկալի Հայաստանի կանաչ էներգիայի ոլորտի հաջողությունները, մարտահրավերներն ու կարիքները»,- նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը: Տասնմեկ անձից բաղկացած պատվիրակությունը, որի անդամ է նաեւ Պետդեպարտամենտի Գլոբալ գործընկերության գրասենյակի Հատուկ ներկայացուցիչ Դրյու Օ’Բրայենը, Հայաստանում ուսումնասիրեցին վերականգնվող էներգիայի ոլորտում երկրի առկա խոչընդոտները: Նրանք քննարկումներ են ունեցել ճարտարագիտության որոլտի փորձագետների հետ, որոնք աշխատել են վերջերս ավարտված ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր ջուր եւ էներգիա» ծրագրում: Պատվիրակությունը հանդիպեց նաեւ համալսարանների ճարտարագիտական եւ շրջակա միջավայրի պաշտպանության ֆակուլտետների ներկայացուցիչների հետ: «Կարեւոր է օգնել հայաստանցիներին հաստատուն հանձնառություն ձեւավորել մաքուր էներգիայի եւ էներգետիկ արդյունավետության նկատմամբ: Այդպիսի հանձնառությունը Հայաստանին կօգնի նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել, որոնք կսատարեն շրջակա միջավայրի պաշտպանության գլոբալ ջանքերին»,- նշել է ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Փրայսը:

 

Լրահոս

Դիտել ավելին