Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է 27-ամյա երիտասարդի դանակահարությունը

08 Ապրիլ, 2016 16:50
Բացահայտվել է 27-ամյա երիտասարդի դանակահարությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 27-ամյա երիտասարդի դանակահարությունը՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

2016 թվականի փետրվարի 22-ին Արմենիա ՀԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի թափանցող և զույգ ազդրերի կտրած-ծակած վերքերով բժշկական օգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Ասատրյանը:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել անհետաձգելի գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Տ.Ասատրյանին դանակի գործադրմամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մարտի 31-ին մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Մ. Պալատայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում մեղադրյալի մատնանշած վայրից հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին