Կարևոր իրադարձություններ

Արթուր Աբրահամը` Մարտինեսի դեմ կայանալիք մենամարտի մասին

08 Ապրիլ, 2016 16:48
Արթուր Աբրահամը` Մարտինեսի դեմ կայանալիք մենամարտի մասին

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Խիլբերտո Մարտինեսի դեմ կայանալիք մրցաշարից առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է.

«Ես արդեն 36 տարեկան եմ, շատ փորձ ունեմ, այնպես որ՝ պատրաստ եմ: Արդեն եղել եմ բարձունքում, ունեցել եմ իմ հաջողություններն ու անկումները: Ցանկացած մարտիկ, ով կարողանում է դառնալ չեմպիոնական տիտղոսի պարտադիր հավակնորդ, պետք է լինի բավականին լավը: Չեմ թերագնահատի նրան: Գիտեմ, որ պետք է կատարյալ մարզավիճակում գտնվեմ և դրա հետ մեկտեղ լավ մարտ անցկացնեմ: Հենց դա են սպասում հանդիսականները»:

Հիշեցնենք, որ մարտը կայանալու է ապրիլի 9-ին Լաս Վեգասում:

 

Լրահոս

Դիտել ավելին