«ՌԻԱ Նովոստի»-ն վկայակոչելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքը, գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցը. «Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման թեման` ռուսական կողմի ձեռնարկած ջանքերի ենթատեքստում։ Անդրադարձ է կատարվել նաև ակտուալ ներռուսական և միջազգային հարցերին»,- ասել է Պեսկովը։