Կարևոր իրադարձություններ

Ինձ համար զարմանալի ու տհաճ է, որ Հայաստանում Թուրքիայի փաստաբաններ են հայտնվել

08 Ապրիլ, 2016 16:29
Ինձ համար զարմանալի ու տհաճ է, որ Հայաստանում Թուրքիայի փաստաբաններ են հայտնվել

Ինձ համար զարմանալի ու տհաճ է, որ Հայաստանում Թուրքիայի փաստաբաններ են հայտնվել։ Առնվազն տարօրինակ է, երբ մարդիկ չեն տեսնում, որ Թուրքիայի քաղաքականությունը բացահայտ աջակցում է Ալիևի հանցավոր ռեժիմին, նրա մարդասպան, հանցագործ քաղաքականությանը: Ուղիղ 100 տարի առաջ հայ ժողովուրդը կանգնեց նույն խնդրի առաջ՝ ով է սպառնալիքը։ Այդ ժամանակ շատերն ասում էին, որ թուրքն է Կովկասի ժողովուրդների պաշտպանը, երբ Քեմալի զորքերը հասել էին Ալեքսանդրապոլ ու քիչ էր մնում մտնեին Երևան։ Մենք պետք է պատմությունից դասեր քաղենք։ 25 տարի է Թուրքիան մեզ շրջափակման մեջ է պահում, բլոկադայի է ենթարկել, բացահայտ պաշտպանում է Ադրբեջանին, խրախուսում ադրբեջանական հակահայ ագրեսիան ու այդքանից հետո մենք հայտարարում ենք, թե Թուրքիային ձեռք չէր տալիս։ Դե կներեք...

Բոլորը թող հիշեն՝ Թուրքիայի շահը պանթուրքիզմն է, տարածաշրջանում ազդեցություն ունենալն է։ Այն 100 տարիների ընթացքում չի փոխվել և պատահական չէ, որ օրերս Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի նկատմամբ ցանկացած սպառնալիք իր կողմից ընկալվում է որպես սպառնալիք պաշտոնական Անկարայի նկատմամբ։«Սրանից էն կողմ էլ ի՞նչ պիտի լինի․․․ եթե Թուրքիան չէ, բա ո՞վ է։ Թուրքիան խաղաղության աղավնի չէ։ Մի հատ նայեք Թուրքիայի գործողություններին Սիրիայում, Կիպրոսում, Հունաստանում։ Թուրքիան տեռորիստական երկիր է։ Դեռ երկար ժամանակ մենք ունենալու ենք անվտանգության երկու սպառնալիք՝ Թուրքիան ու իր սատելիտ Ադրբեջանը։ Ես խոսում եմ փաստերով !!!
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով:

 

Լրահոս

Դիտել ավելին