Կարևոր իրադարձություններ

Դարեր շարունակ միայն տղամարդկանց համար հասանելի հնդկական տաճարն իր դռներն է բացել կանանց առաջ

08 Ապրիլ, 2016 16:17
Դարեր շարունակ միայն տղամարդկանց համար հասանելի հնդկական տաճարն իր դռներն է բացել կանանց առաջ

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում գտնվող հնամենի տաճարը, որը հարյուրամյակներ շարունակ բաց է եղել միայն տղամարդկանց համար, արդեն թույլատրել է նաև իգական սեռի ներկայացուցիչների մուտքը: Տաճարի սրբությունն է համարվում բաց երկնքի տակ դրված սև քարը, որը մարմնավորում է Սատուրն մոլորակի հետ կապված Շանի աստվածությանը։ Մոտ 500 տարի կանանց արգելվում էր մոտենալ դրան, հաղթահարել 9 աստիճաններն ու յուղ լցնել սուրբ քարի վրա։

Նշվում է, որ անցած տարի մի երիտասարդ կնոջ հաջողվել էր հասնել քարի մոտ, ինչից հետո տաճարը ճանաչվել է սրբապղծված, ու դրա վանականները մաքրագործման ծիսակարգ են իրականացրել: Դեպքից հետո նահանգում լայնամասշտաբ արշավ է սկսվել, որի նպատակն էր ապահովել կանանց մուտքը տաճար։


 

 

Լրահոս

Դիտել ավելին