Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը

08 Ապրիլ, 2016 16:22
Կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ.ապրիլի 8-ին, 69 տարեկնում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Հրաչյա Լյուդվիգի Սարուխանը։

Հրաչյա Սարուխանի թաղման կապակցությամբ ՀՀ մշակույթի նա­խա­րա­րու­թյունում ստեղծվել է հանձնաժողով:

Հրաչյա Սարուխանի հոգեհանգստի արարաողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին, Վանաձոր քաղաքում (հասցե` Մարգարյան նրբանցք, 13 տուն), վերջին հրաժեշտը` ապրիլի 10-ին, ժամը 11:00–13:00-ն, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, հուղարկավորությունը` Մարգահովիտ գյուղի գերեզմանատանը:

 

Լրահոս

Դիտել ավելին