Կարևոր իրադարձություններ

Ռումինացի դիկտատոր Չաուշեսկուի անձնական իրերը ապրիլի 19-ին աճուրդի կհանվեն

08 Ապրիլ, 2016 16:01
Ռումինացի դիկտատոր Չաուշեսկուի անձնական իրերը ապրիլի 19-ին աճուրդի կհանվեն

Ռումինացի դիկտատոր Նիկոլաե Չաուշեսկուի (1918-1989) անձնական իրերը, պաշտոնական նվերներն ու որսորդական ավարներն աճուրդում կվաճառվեն ապրիլի 19-ին: Այս մասին հայտնում է TASS-ը:

Վաճառքի հանվող լոտերի թվում են՝ Չաուշեսկուի որսորդական հրացանի կաշվե պատյանը՝ 250 եվրո նախնական գնով, եղջերուների եղջյուրներից գրասենյակային պարագաների համար հենարանը 180 եվրո նախնական գնով, այլ իրեր: Բոլոր լոտերն իսկության արտոնագիր ունեն Պետական արձանագրության ունեցվածքի վարչության կողմից (RA-APPS):

Ցանկացողները կարող են 400-500 եվրոյով ձեռք բերել նաև Ելենա Չաուշեսկուի 2 զույգ կոշիկներ:

 

Լրահոս

Դիտել ավելին