Կարևոր իրադարձություններ

Սիրիայում կռվող գրոհայիններն առնվազն 85 զենիթային հրթիռ են ստացել

08 Ապրիլ, 2016 15:39
Սիրիայում կռվող գրոհայիններն առնվազն 85 զենիթային հրթիռ են ստացել

Սիրիայում կռվող զինված խմբավորումներից մեկն առնվազն 85 զենիթային հրթիռ է ստացել, որոնք ունակ են ոչնչացնել օդային թիրախները։

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, այդ մասին Sputnik գործակալությանն ասել է Հալեպում աղբյուրը՝ հավելելով, որ տվյալ ձեռքբերման վերաբերյալ բացահայտումն արվել է գրոհայինների գաղտնալսված հեռախոսազրույցից։

 

Սակայն զրույցի տեքստից հայտնի չէ, թե որտեղից են ուղարկվել հրթիռները և ում ձեռքում են հայտնվել: Նշվում է միայն, որ զենքերը գտնվում են Հալեպի հատվածներից մեկը վերահսկող խմբավորման մոտ։

 

Լրահոս

Դիտել ավելին