Կարևոր իրադարձություններ

Լուկաշևիչը Ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղիղ բանակցությունների կոչ է արել

08 Ապրիլ, 2016 15:39
Լուկաշևիչը Ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղիղ բանակցությունների կոչ է արել

 

Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, անդրադառնալով ԼՂ հակամարտության սրմանը, ասել է, որ հակամարտող կողմերը պետք է ուղիղ բանակցություններ սկսեն` չնայած, որ դրա համար ներկայում ֆոնն այդքան էլ լավը չէ։


«Հիմա դժվար է խոսել որևէ հեռանկարի մասին։ Ներկայում ամենակարևորը հրադադարի պահպանումն է ու կողմերին բանակցություններ սկսել համոզելը»,- մեջբերում է ria.ru-ն Լուկաշևիչի խոսքերը:


Պաշտոնյան հիշեցրել է, որ «ամենածանր ժամանակներում` 1990-ականներին, երբ ընթանում էր լայնամասշտաբ պատերազմ, հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել որոշ սկզբունքների վերաբերյալ, որոնք թույլ տվեցին սկսել մինսկյան գործընթացն ու ստեղծել շփման գծում հրադադարի պահպանման մեխանիզմներ»։


 

 

Լրահոս

Դիտել ավելին